ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.03.2019 11:03
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 5-ից 6-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 12-ական, ծեծի 6, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 3, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սառը զենքի հայտնաբերման 2-ական, սպանության, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, ինքնաիրավչության և փաստաթուղթ կեղծելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: