ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2019 16:30
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 4-ից 5-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, ծեծի՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, յուրացման կամ վատնման, փաստաթուղթ կեղծելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, պետական սահմանն ապօրինի հատելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ որն առաջացրել է հիվանդի մահ, ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու և վրաերթի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: