ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2019 10:09
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 4-ից 5-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք, այդ թվում՝ 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 4, բնակարանային գողության, ծեծի և սպանության սպառնալիքի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցի մաքսանենգության, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և ինքնիրավչության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է արբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: