ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.05.2019 09:37
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 2-ից 3-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության 21, մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 11, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, յուրացման կամ վատնման 4, ծեծի 3, կողոպուտի և սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, սառը զենք կրելու, փաստաթղթի կեղծիքի, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ու զենքի հափշտակության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: