ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.10.2018 16:02
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 37, ծեծի 17, սպանության սպանալիքի և անձնական ունեցվածքի գողության 12-ական, խարդախության 9, կաշառակերության 6, յուրացման կամ վատնման 5, թմրամիջոցի հայտնաբերման 4, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, սպանության, թմրանյութի իրացման, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձնաց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և ինքնավնասման 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, համակարգչային հանցագործության, ավտոմեքենայի նույնացման համարի կեղծման, հոգեմետ նյութերի փոխադրման կանոնները խախտելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, պաշտոնեական լիազորությունների անցման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, անձին ազատությունից ապօրինի զրկելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության 3, պետական հասարակական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության, խուլիգանության և բնակարանային գողության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 66-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: