ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.04.2019 11:49
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 29-ից ապրիլի 1-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 29-ից ապրիլի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, այդ թվում՝ 14-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 26, անձնական ունեցվածքի գողության 19, խարդախության 13, ծեծի 11, թմրամիջոցի հայտնաբերման 4, սպանության սպառնալիքի 3, խուլիգանության և կաշառակերության 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, յուրացման կամ վատնման, բնակարանային գողության, մաքսանենգության, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ապօրինի ծառահատման և փորձագետի կողմից կեղծ եզրակացություն տալու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 57 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: