ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.03.2019 10:14
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 28-ից մարտի 1-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 28-ից մարտի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, թմրամիջոցի հայտնաբերման 10, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 7-ական, ծեծի 3, բնակարանային գողության, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, թմրամիջոցի իրացման ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրության 2-ական, սպանության փորձի, յուրացման կամ վատնման, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտրական իրավունքի խախտման, սպանության սպառնալիքի, արդարադատությանը խոչընդոտելու, տրանսպորտային միջոցների կեղծ հաշվառման համարանիշեր պատրաստելու և իրացնելու ու սահմանը ապօրինի հատելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 2, անձնական ունեցվածքի գողության ու բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: