ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.02.2019 19:10
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 31-ից փետրվարի 1-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ծեծի 3-ական, սպանության սպառնալիքի և բնակարանային գողության 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, շորթման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: