ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.12.2018 11:15
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 21-ից 24-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 88 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 25, մարմնական վնասվածք հասցնելու 15, խարդախության 10, ծեծի 8, գույքի դիտավորյալ ոչնչացման, հարկերից խուսափելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու և սպանության սպառնալիքի 3-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ընտրական իրավունքի խախտման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ապօրինի ծառահատման, թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, կրկնակի քվեարկության փորձի, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու 3, կողոպուտի ու ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: