ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.04.2015 12:32
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 3-ից 6-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահատվել է 32-ը:
Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 10, սպանության փորձի, կաշառակերության, անձի առևանգման, խուլիգանության և յուրացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու՝ 3 և խարդախության 1 դեպք:
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: