ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.07.2018 13:01
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 30-ից 31-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 8, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 5, կաշառակերության 4, յուրացման կամ վատնման 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքի, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնիրավչության, թմրամիջոցի իրացման, փաստաթղթի կեղծիքի, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: