ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.09.2018 12:37
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում`սեպտեմբերի 24-ից 25-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 6-ական, ընտրական իրավունքի խախտման 4, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի 2-ական, բռնաբարության փորձի, անձի առևանգման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ինքնիրավչության, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու և ծեծի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 5 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 1-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենա փախցնելու, վրաերթի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: