ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2018 12:27
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 23-ից 25-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 23-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 20, անձնական ունեցվածքի գողության 5, խուլիգանության 4, կողոպուտի 2, սպանության փորձի, թմրանյութի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման և հայտնաբերման 1-ական դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: