ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.04.2018 10:51
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 20-ից 23-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 20-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 102 դեպք։
Մասնավորապես՝ խուլիգանության 44, մարմնական վնասվածք հասցնելու 36, կաշառակերության 6, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 3-ական, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 2-ական, սպանության, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման և հայտնաբերման 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 42 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: