ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.05.2018 11:31
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 17-ից 18-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 17, անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, ահաբեկչության կամ բանդիտիզմի, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: