ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.04.2018 14:37
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 12-ից 13-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 13, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու 4, թմրամիջոցի հայտնաբերման և պետական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, մարդականց առևտրի կամ սեռական շահագործման, կաշառակերության և իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է որսորդական 2 հրացան, ինքնաշեն 2 ատրճանակ, գազային 1 ատրճանակ, օդամղիչ 1 ատրճանակ, 4 նռնակ, ինքնաձիգի կոտրված փող և տարբեր տրամաչափի 292 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: