ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.05.2018 13:40
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 30-ից մայիսի 2-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 28 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 4, անձի առևանգման 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրանյութի հայտնաբերման, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2-ական և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: