ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.08.2018 15:10
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության և կաշառակերության 7-ական դեպք, յուրացման կամ վատնման 6, անձնական ունեցվածքի գողության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանային գողության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 3 - ական դեպք, անձի առևանգման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի և ծեծի 2-ական դեպք, կողոպուտի, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պոռնկության նպաստելու, փաստաթղթի կեղծման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ազատությունից ապօրինի զրկելու և 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: