ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2019 18:25
Ոստիկանները բացահայտել են Օձունում կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 17-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Օձուն գյուղում գործող ՍՊԸ տնօրենը ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, նշված ընկերության պահեստի բաց տարածքից գողացել են խողովակի 160 կցաշուրթային փական՝ պատճառելով մոտ 1 միլիոն 150.000 դրամի նյութական վնաս:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքում բաժնի հետաքննության խմբի ծառայողները տեղեկություններ ստացան, որ նշված գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի 30-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 19-ին, ժամը 18-ի սահմաններում, մտերիմների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Թումանյանի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 17-ի գիշերը նշված գողությունը կատարել է ինքը և գողացած կցաշուրթային փականներն իր իսկ «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով տեղափոխել Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում գտնվող իր անասնագոմ:
Գողոնը հայտնաբերվել է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: