ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.08.2019 12:30
Հետախուզվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվեց օդանավակայանում

Օգոստոսի 22-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 56-ամյա Ռուբեն Ս.-ն, որը 2017թ. մայիսի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: