ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.12.2018 12:16
Օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանության բաժին
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ՔՀԳՎ և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 6-ին՝ Աթենք-Երևան չվերթի ժամանումից հետո, ժամը 07.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 1978 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը 2014թ. հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով: