ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2016 12:13
Քրեական օրենսգրքի երեք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին Մոսկվայում հայտնաբերեցին և ձերբակալեցին
ՌԴ Մոսկվա քաղաք գործուղված ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողներից բաղկացած օպերատիվ խմբի և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում՝ մայիսի 4-ին Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է 1975 թ. ծնված Արմեն Խաչատրյանը, որը 2007 թ. մայիսի 16-ից ՀՀ ոստիկանության ՔՀ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ներկայումս լուծվում է Ա. Խաչատրյանին ՀՀ էքստրադիցիայի ենթարկելու հարցը: