ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.07.2018 12:49
Ոստիկանները հետախուզվողին բերման ենթարկեցին օդանավակայանից

Հուլիսի 30-ին, ժամը 13.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Նարեկ Ս.-ն, որը հունիսի 27-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: