ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.05.2017 11:11
Գուգարքի, Ապարանի և ՌԴ Խանտի Մանսիսկի ինքնավար մարզի իրավապահները նրանց հետախուզում էին միևնույն՝ գողության մեղադրանքով
Մայիսի 24-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Մարտիկյան փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են 1960 թ. ծնված Սիրակ Մ.-ին, որը 2016 թ. ապրիլի 29-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 24-ին, ժամը 12-ին, հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետերի մեղադրանքով:
***
Ոստիկանության ԱՎՎ և Ջերմուկի անձնագրային խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 24-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Ջերմուկի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Վահե Խ.-ն, որը մայիսի 9-ից ՌԴ ՆԳՆ Խանտի Մանսիսկի ինքնավար մարզի Նիժնեվարտովսկի շրջանի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողություն) 4-րդ մասի Բ կետի մեղադրանքով: