ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.06.2017 18:11
Հուլիսի 3-ից «Հայփոստ»-ի ստորաբաժանումներում կմեկնարկի լուսանկարահանող և տեսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերած իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայությունը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. հուլիսի 3-ից ՀՀ ողջ տարածքում «Հայփոստ» ՓԲԸ-ի ստորաբաժանումներում կմեկնարկի լուսանկարահանող և տեսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերած իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայությունը: Ցանկացած փոստային բաժանմունքում միաժամանակ կարող եք տեղեկանալ իրավախախտումների վիճակագրությանը և կատարել համապատասխան վճարումները: