ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.05.2017 11:41
Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի և գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 22-ին, ժամը 13-ին, Կարին գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արայիկ Ղ.-ն, որը մայիսի 22-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասի և 186 հոդվածի (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով: