ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.02.2019 11:11
Քրեական հետախույզները սպանության համար մեղադրվողներին հայտնաբերեցին Թբիլիսիում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 5-ին, ժամը 17.00-ին, Թբիլիսիից Երևան է տեղափոխվել 35-ամյա Արմեն Կ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի, 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 5-ին, ժամը 17.00-ին, Թբիլիսիից Երևան է տեղափոխվել 36-ամյա Ալբերտ Բ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի, 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի, 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով: