ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.01.2017 10:06
Ոստիկանությունը հիշեցնում է. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 17-ին, ժամը 18-ին, 1961 թ. ծնված Ազատուհի Հ.-ն կամավոր հանձնել է կրակող ինքնաշեն սարք, «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, ստվարաթղթե 1 ծխագլանակ, 23 մմ տրամաչափի՝ 3, 5.6 մմ տրամաչափի՝ 8, 7.62 մմ տրամաչափի 8 և 5.45 մմ տրամաչափի 108 փամփուշտ:
***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 17-ին, ժամը 19-ին, 1961 թ. ծնված Ավետիք Կ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ և տարբեր տրամաչափի 51 փամփուշտ:
***
Հունվարի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Հրաչյա Դ.-ն և կամավոր հանձնել ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 10 փամփուշտ, նռնականետի 1 նռնակ:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 17-ին, ժամը 16.30-ին, 1962 թ. ծնված Վալերի Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 15, 7.62 մմ տրամաչափի՝ 30 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ՝ լիցքավորված 9 փամփուշտով, «ՌՊԿ» գնդացրի 1 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակի 1 պայթուցիչ՝ բռնակով: