ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.09.2014 18:12
ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
 
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ հայ-քուվեյթական համագործակցության շրջանակում կընդգրկվեն նաեւ երկու երկրների ոստիկանական կառույցների համագործակցության ծրագրեր:
 Ներկայացնելով ոստիկանության համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում, եւ նախանշեց մի շարք ուղիներ: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին հավաստիացրեց, որ ինչպես երկու երկրների, այնպես էլ ոստիկանական կառույցների համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:












 
   
		





















































