Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


18.09.2015 16:53

Ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների քննարկում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների քննարկում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 18-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների քննարկում, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Քննարկմանը մասնակցում էին ոստիկանության, արդարադատության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և կապի, ֆինանսների նախարարությունների, Նախագահի վերահսկողական ծառայության, Կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԱՊՊԱ բյուրոյի, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Աքիլես» և «Վարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ճանապարհային երթևեկության կարգավորման և հանրային բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործը և առաջարկեց արագ ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կընդգրկեն բարեփոխումների բոլոր ոլորտները՝ սկսած երթևեկության կանոնների խախտման համար կազմված ակտերի բողոքարկման ու վերանայման գործընթացի դյուրացումից մինչև տաքսիների կայանատեղերի հատկացումն ու գերատեսչությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման խնդիրները: Նշելով, որ նախատեսված աշխատանքում տեսակարար մեծ կշիռ է ունենալու ոստիկանությունը, Վլադիմիր Գասպարյանն առաջարկեց մինչ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը աշխատանքի համակարգումը վստահել ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանին և կրկին ընդգծեց հանրապետության Նախագահի հանձնարարականներով նախատեսված խնդիրների արագ ու լիարժեք իրականացման կարևորությունը: Ըստ ոլորտների քննարկվեցին գերատեսչությունների խնդիրները, փոխգործակցության հնարավորությունները, աշխատանքային խմբերի կազմը և նրանց կողմից կարճաժամկետ ու հեռանկարային ծրագրերի առաջարկման ընթացակարգերը: