ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.02.2019 16:40
Քասախ գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվեց
Հունվարի 25-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ աջ կրծքային հատվածի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Ատոմ Ս.-ն:
Ըստ բժշկի՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Քասախ գյուղից և ուղեկցողի հայտարարությամբ՝ վնասվածքը ստացել է Քասախ գյուղում:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 4-ին, ժամը 13.30-ին, 1984 թ. ծնված Գեղամ Բ.-ն ներկայացել է բաժին և խոստովանել, որ Ատոմ Ս.-ին մարմնական վնասվածքը հասցրել է ինքը՝ իր մոտ եղած դանակով:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: