ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.03.2014 13:59
Քաշքշուկներից խուսափելու համար ոստիկանությունը դիմում է վարորդներին
ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չեն շահագործում և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Ելնելով նմանատիպ դեպքերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, կոչ ենք անում բոլոր այն անձանց, ովքեր չեն շահագործում տրանսպորտային միջոցները, իրենք կամ ցանկացած շահագրգիռ անձ դիմեն ճանապարհային ոստիկանության ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում` տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար՝ ներկայացնելով հաշվառման համարանիշերը և հաշվառման վկայագիրը (ձեր անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցների նկատմամբ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու վերաբերյալ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի ժամանակ առաջացած հետագա պարտավորություններից զերծ մնալու համար):
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրավոր դիմել Ճանապարհային ոստիկանություն կամ զանգահարել +374(10)56-45-88 հեռախոսահամարով:
ՀՀ Ճանապարհային ոստիկանություն