ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.08.2019 16:33
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գողության մի քանի դեպք են բացահայտել ու հայտնաբերել կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գողության մի քանի դեպք են բացահայտել ու հայտնաբերել կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գողության մի քանի դեպք են բացահայտել ու հայտնաբերել կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)](/resources/police/img/news/big/1565008760,9321.jpeg)
Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։ Տեսախցիկների ուսումնասիրությամբ երևում էր, որ մի երիտասարդ գաղտնի հափշտակություններ է կատարում գեղեցկության սրահներից, սրճարաններից, «Հաղթանակ» զբոսայգում գտնվող տոմսարկղերից մեկից, նույնիսկ՝ սոցիալական ապահովության գրասենյակից։ Միայն մի դեպքով տուժողին պատճառվել էր 800․000 դրամի վնաս։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանության ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները համատեղ իրականացրին տարաբնույթ միջոցառումներ՝ կարճ ժամանակում պարզելով գողությունները կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։
Ոստիկանները երիտասարդին հայտնաբերեցին օգոստոսի 1-ին ու կասկածանքով բերման ենթարկեցին Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ձեռնոցներ, պտուտակահաններ, բանալի և այլն, որոնք առգրավվեցին՝ հետագա գործողությունների համար։ Բերման ենթարկվածը տվեց խոստովանական բացատրություն։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։