ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.08.2019 17:57
Քաղաքացուհին կամավոր զենք է հանձնել Կումայրիի ոստիկաններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 15-ին մի կին կամավոր ոստիկաններին է հանձնել գործարանային արտադրության, առանց գործարանային համարի ինքնաձիգ, դատարկ պահունակով:
Քաղաքացուհին հայտնել է, որ ինքնաձիգը հայտնաբերել է նույն օրը իրենց խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս: Զենքը պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ զենքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: