ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.06.2018 18:25
Քաղաքացիների ընդունելություն ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում քաղաքացիների ընդունելության կազմակերպման գրաֆիկի պահանջների համաձայն՝ 2018 թվականի հունիսի 8-ին, ժամը 12:00-ին, Կապան քաղաքում գտնվող ոստիկանության Սյունիքի մարզային վարչության վարչական շենքում տեղի ունեցավ բնակիչների ընդունելություն: Ընդունելությունն իրականացրեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության պետի ռեֆերենտն ու ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմը:
Բնակիչները ներկայացրեցին, ինչպես ՀՀ օրենսդրությամբ ոստիկանության քննարկմանը վերապահված տարաբնույթ բողոքներ, խնդիրներ ու առաջարկներ, այնպես էլ ոստիկանության իրավասություններից դուրս հարցեր, որոնց վերաբերյալ նույնպես տրվեցին համապատասխան խորհուրդներ, ուղղորդումներ:
Արդյունքում՝ քաղաքացիների կողմից ներկայացված հարցերն, առաջարկներն ու խնդիրները ընդունելության ընթացքում դարձան քննարկման առարկա և վերջիններիս, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան, տրվեցին պարզաբանումներ: Հետագա ուսումնասիրություններ կատարելու համար, քաղաքացիներին առաջարկվեց ներկայացնել նաև գրավոր դիմումներ: