ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.02.2019 15:08
Քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 14-ին, ժամը 17.55-ին, 74-ամյա մի կին կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ (հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու), 18 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի և 6 հատ 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ ու հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որը նա ձեռք էր բերել 1990-ական թվականներին՝ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 14-ին, ժամը 21.30-ին, 51-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է «ՏՈԶ-63» տեսակի, 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, «Կարաբին» տեսակի, 7,62 մմ տրամաչափի 32 փամփուշտ, ինքնաձիքի դատարկ 2 պահեստատուփ և հայտնել, որ զենք-զինամթերքը նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, գտել է իրենց առանձնատանը կից անասնագոմի տանիքում նորոգման աշխատանքներ կատարելիս. զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը նա ձեռք է բերել 1991-1993 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ: