ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2018 15:23
Քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 8-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1968 թ. ծնված Աստղիկ Կ.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 2 դատարկ փամփշտատուփ և 5.45 մմ տրամաչափի 38 փամփուշտ ու հայտնել, որ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ ամուսնուն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Անիի բաժին է ահազանգել 1956 թ. ծնված Գրիգոր Մ.-ն և հայտնել, որ իրենց հին տնից զենք-զինամթերք է գտել:
Մեկնած օպերատիվ խմբին Գրիգոր Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի` 65, 5.6 մմ տրամաչափի 3 փամփուշտ և ինքնաշեն ատրճանակ` փամփշտատուփով, ու հայտնել, որ նշվածը գտել է իրենց տան բակում գտնվող հին տան տանիքից` մաքրման աշխատանքներ կատարելիս, գտածը պատկանել է հանգուցյալ եղբորը, որն իր հետ բերել էր 1994թ. ՀՀ և ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 8-ին, ժամը 12.30-ին, 1961 թ. ծնված Վարազդատ Ֆ.-ն կամավոր հանձնել է մարտական փամփուշտների նմանվող 157 փամփուշտ, նռնակ` պայթուցիչով, և 2.8 մ երկարության բեկֆուրդյան քուղ և հայտնել, որ նշվածը գտել է նույն օրը, ժամը 11.30-ի սահմաներում իր առանձնատանը կից անասնագոմի տանիքից` մաքրման աշխատանքներ կատարելիս. զինամթերքը ձեռք է բերել 1993-1994թթ. Խնձորուտ գյուղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելիս, պահել նշված վայրում և մոռացել դրանց մասին: