ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.03.2019 17:28
Փորձել էր գողանալ լողավազանի բազալտե քարերը, բայց բռնվել էր ոստիկանների կողմից

Մարտի 16-ին, ժամը 06.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Վեգների փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1956 թ. ծնված Հրաչ Մ.-ին, որը նույն օրը, ժամը 06.40-ին, փորձել է գողանալ «Հաղթանակի 40-ամյակի» անվան զբոսայգու լողավազանի բազալտե քարերը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: