ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.03.2019 15:20
Փորձել է դեղատնից գողություն կատարել
Մարտի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի և ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները համատեղ ծառայության ընթացքում ժ.04.15-ին Կոմիտասի պողոտայի թիվ 53 հասցեի մոտից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արսեն Ն.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է լինգ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.10-ին, Արսեն Ն.-ն լինգով փորձել է բացել Կոմիտասի պողոտայի 55 հասցեում գործող դեղատան մուտքի դուռը և կատարել գողություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: