ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2019 17:03
Փորձել է գառ գողանալ, բայց բռնվել է Ճանապարհային ոստիկանների կողմից

Հունիսի 3-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել են, որ մայիսի 24-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մի բնակիչ իր վարած «ԳԱԶ» մակնիշի բեռնատարով Սյունիքի մարզից Վայք քաղաքի ուղղությամբ երթևեկելիս Զառիթափ գյուղի խաչմերուկի հարակից հատվածում նկատել է մեկ գառ և այն հափշտակելու դիտավորությամբ տեղափոխել է ավտոմեքենայի սրահ, սակայն նույն օրը ՃՈ 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչների կողմից նշված ավտոմեքենան բերվել է բաժին, որտեղ գառը արձանագրությամբ առգրավվել է:
Քաղաքացուց վերցվել է բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: