Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


01.08.2015 12:03

Փորձել են հափշտակել հաշվեցուցակային զենքը

Հուլիսի 31-ին, ժամը 16.52-ին, ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ օ/լ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արման Ֆնդկյանից Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ իրեն է զանգահարել Ուսանողական փողոցի  4-րդ շենքի բնակչուհի Լ. Պ.-ն և հայտնել, որ հարևանը` 1984 թ. ծնված, նախկինում 6 անգամ դատապարտված Վլադիմիր Գ.-ն, ով հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբուժական դիսպանսերում «անձի և վարքի օրգանական խանգարում կոնգիտիվ անբավարարությամբ» ախտորոշմամբ, մտել է իրենց հարևանի բնակարան, անչափահաս երեխաների առջև կտրում է թևերը և սպառնում նրանց, միաժամանակ Ա. Ֆնդկյանը հայտնել է, որ ինքը մեկնում է դեպքի վայր և խնդրում է օպերատիվ խումբ ուղարկել: 
Ա. Ֆնդկյանին դեպքի վայրում Լ. Պ.-ն հայտնել է, որ թևերը վնասելուց հետո Վլադիմիր Գ.-ն գնացել է իրենց տուն` հետը տանելով դանակը:
Վլադիմիր Գ.-ի և վերջինիս մոր` 1958 թ. ծնված Նելլի Գ.-ի թույլտվությամբ Արման Ֆնդկյանը ներս է մտել նրանց բնակարան, որտեղ տանտերերը նրա հետևից երկաթյա ձողով փակել են դուռը, Վլադիմիր Գ.-ն հարձակվել է Ա. Ֆնդկյանի վրա` փորձելով տիրանալ նրա զենքին, մյուս ձեռքը մեկնել է դեպի դանակը` մորից պահանջելով հարվածի Ա. Ֆնդկյանին:  Այդ պահին Նելլի Գ.-ն աթոռով հարվածել է Ա. Ֆնդկյանի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:  Ա. Ֆնդկյանը, ընկնելով հատակին, փորձել է կանխել նրանց կողմից իր զենքին տիրանալու փորձը, իր մոտ գտնվող հաշվեցուցակային ատրճանակով 2 անգամ նախազգուշական կրակոցներ է արձակել տան հատակին, սակայն նրանք շարունակել են բռնություն գործադրել նրա նկատմամբ:
Ա.Ֆնդկյանի կողմից արձակված երրորդ կրակոցը դիպել է Վլադիմիր Գ.-ի ոտքին:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը փորձել է բանակցությունների միջոցով Վլադիմիր Գ.-ին և Նելլի Գ.-ին համոզել, որպեսզի բացեն տան դուռը, սակայն վերջիններս չեն արձագանքել նրանց հորդորներին: Ներսից լսելով Վլադիմիր Գ.-ի սպառնալիքները` ուղղված Ա.Ֆնդկյանին, որ կսպանի վերջինիս, օպերատիվ խմբի անդամները փորձել են ջարդելով բացել մուտքի դուռը, սակայն Նելլի Գ.-ն, հասկանալով, որ այլ ելք չկա, բացել է դուռը:
Նելլի Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին, իսկ Արման Ֆնդկյանը և Վլադիմիր Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Վլադիմիր Գ.-ն և Նելլի Գ.-ն ձերբակալված են:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
Կատարվում է քննություն: