ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.08.2018 15:48
Հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատի Մարքսի փողոցում

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների կողմից, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 27-ին, ժամը 00.30-ին, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Յուրիկ Ա.-ն, որը 2017 թ. նոյեմբերի 11-ից ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (ՃԵԿ կանոնները խախտելու համար) մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Պերմի երկրամասի ՆԳՎ Չերնուշենսկի շրջանի ՆԳԲ-ի կողմից: