ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.08.2019 17:20
Ոստիկանները Փարաքարի մի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման և մի քրեական գործի շրջանակներում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշման հիման վրա օգոստոսի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Փարաքար գյուղի 38-ամյա մի բնակչի տանը: Բակում հայտնաբերվել է 219 գ և 135 գ կանեփի կանաչ զանգվածներ, փաթեթ՝ 0.5 գ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով, և պլաստմասսե սրվակ՝ մեթադոն թմրամիջոցի նմանվող հեղուկով:
Ըստ տանտիրոջ հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն, պահում է անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: