ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2016 10:28
Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով հետախուզվող կինը ոստիկանություն ներկայացավ կամավոր
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժանմունք է ներկայացել 1977 թ. ծնված Սուսաննա Թ.-ն, որը դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 2-րդ մասի մեղադրանքով: