ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.07.2019 13:43
Փայտանյութով բարձված բեռնատարը տեղափոխվել է ոստիկանություն
![Փայտանյութով բարձված բեռնատարը տեղափոխվել է ոստիկանություն Փայտանյութով բարձված բեռնատարը տեղափոխվել է ոստիկանություն](/resources/police/img/news/big/1563183877,8008.jpeg)
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Իջևանի անտառտնտեսության աշխատակիցների հետ շրջագայության ժամանակ, հուլիսի 13-ին, ժամը 10.50-ին, Իջևանի անտառտնտեսության «Դանաղրան» կոչվող տեղամասից հայտնաբերել և ստուգման նպատակով բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու վարած «ԶԻԼ-130» բեռնատարը՝ բարձված մոտ 10 խմ փայտանյութով:
Նախապատրաստվում են նյութեր: