ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2017 14:47
Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահն ու հայտնել, որ ժամը 3-ի սահմաններում ստացիոնար բուժման մեջ գտնվող կալանավոր Թելման Ալավերդյանը «Նորք ինֆեկցիոն» բժշկական կենտրոնից դիմել է փախուստի։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն վարչության քրեական հետախուզության, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի, Վաղարշապատի բաժնի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում, փախուստից մի քանի ժամ անց Թելման Ալավերդյանը հայտնաբերվեց Արարատի մարզի Արտիմետ գյուղի տներից մեկում և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Ալավերդյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։