ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.03.2016 10:52
40 զույգ կոշիկ գողացողը հայտնաբերվեց և ձերբակալվեց
Մարտի 20-ին, ժամը 11.30-ին, 1949 թ. ծնված Լարիսա Մ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող խանութ-կրպակի հետևի մասի ցինկապատ թիթեղը կտրելով` մտել են ներս և գողացել տղամարդու 40 զույգ կոշիկ` պատճառելով 320.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Յուրա Դ.-ն, ով ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Յուրա Դ.-ն ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին:
Փաստի առթիվ մարտի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Վերջինս ձերբակալված է:
Կատարվում է քննություն: