ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.04.2016 12:25
Նշանակվել են դատաքիմիական և դատատեխնիկական փորձաքննություններ
Ապրիլի 7-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արտաշիսյան և Չեխովի փողոցների խաչմերուկից, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Վազգեն Ա.-ին և 1989 թ. ծնված Աշոտ Խ.-ին` «ՎԱԶ-1723» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի զննության ժամանակ Աշոտ Խ.-ն սրահից ներկայացրել է 1.03 գ և 1.34 գ կշռով պոլիէթիլենային տոպրակներ` մանրացված դեղնականաչավուն զանգվածով, և ապակե կաթուցիչ` 2.71 գ, որն ըստ Աշոտ Խ.-ի հայտարարության` «Սփայս» տեսակի թմրամիջոց է և որ այն ձեռք է բերել ոմն Եղոյից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Եղոն 1987 թ. ծնված Մյասնիկ Ղ.-ն է, ով ժամը 14.40-ին Աշտարակի խճուղուց «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին, որտեղ խուզարկությամբ հայտնաբերվել է 6 պոլիէթիլենային փաթեթ, 7.79 գ կշով «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված և ընդհանուրը 22.5 սմ, շեղբինը` 11.5 սմ երկարության գաղտնի փականով դանակ:
Ըստ Մյասնիկ Ղ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինչպես նաև հայտարարել է, որ ավտոմեքենայի սրահում ծխախոտի տուփի մեջ առկա է «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող փաթեթի զանգված:
Ապրիլի 7-ին, ժամը 21.45-ին, ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 2.7 գ կշռով դեղնականաչավուն զանգվածով 1 կաթուցիչ և 0.9 գ կշռով պոլիէթիլենային փաթեթ` դեղնականաչավուն զանգվածով:
Նշանակվել են դատաքիմիական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: