ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.03.2016 11:46
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերջին բացահայտումներից
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 3 շենքի մոտից, իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Հակոբ Գ.-ին, 1994 թ. ծնված Հարություն Գ.-ին և 1993 թ. ծնված Վարդգես Բ.-ին: Բերման ենթարկվելու պահին Հարություն Գ.-ն ձեռքի փաթեթը գցել է ավտոմեքենայի փոխանցման տուփի մոտ, ապա բացատրություն տվել, որ պարունակությունը թմրամիջոց է:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 22-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Երևանի Գյուրջյան և Բաղյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Սմբատ Ա.-ին և 1986 թ. ծնված Էդգար Մ.-ին:
Սմբատ Ա.-ի մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնց մեջ առկա էր «մարիխուանա» թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Թ.-ին, ում բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է «Հալոպերիդոլ»-ի 3 դեղահաբ:
Էդգար Թ.-ն հայտնել է, որ ինքը նույն տեսակի 5 դեղահաբ ձեռք է բերել մարտի 18-ի երեկոյան, գտնվելով 1970 թ. ծնված Սասուն Բ.-ի տանը, որոնցից 2-ը խմելու եղանակով օգտագործել է, իսկ մնացած 3-ը պահել է իր մոտ` հետագայում օգտագործելու համար:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սասուն Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Շամլուղ քաղաքից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արսեն Ա.-ին, ում գուլպայից հայտնաբերվել է ներարկիչ` մասնակի լցված դարչնագույն հեղուկով:
Արսեն Ա.-ն հայտնել է, որ ներարկիչի հեղուկը թմրանյութ է, որի մի մասն ինքը նույն օրը ներարկման միջոցով օգտագործել է, իսկ մյուս մասը պահել է հետագայում օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Շամլուղ քաղաքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Մերուժան Խ.-ին, ում գուլպայի մեջ հայտնաբերվել է ներարկիչ` մասնակի լցված դարչնագույն հեղուկով:
Մերուժան Խ.-ն հայտնել է, որ ներարկչի մեջ առկա հեղուկը թմրանյութ է, որի մի մասն ինքը նույն օրը ներարկման միջոցով օգտագործել է, իսկ մյուս մասը պահել է հետագայում օգտագործելու նպատակով:
Վերջինիս ձեռքին գտնվող պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել են 10 մլ և 6 մլ տարողության 1-ական դատարկ ներարկիչ, ծայրերին առկա ասեղներով և կափարիչներով, «Պիրալգին» տեսակի դեղահաբի 3 դատարկ տուփ, լուցկու 8 տուփ` լուցկու հատիկներով, իսկ կողամասի շագանակագույն շերտը քերծվածքի հետքերով, յոդի դատարկ սրվակ, ներարկչի թղթե պատռած, դատարկ փաթեթներ, «Ռապիրա» տեսակի սայրի թղթե փաթեթ, ներարկչի ասեղի 1 տուփ, բամբակյա 10 խծուծ, որոնց վրա առկա էին արնանման և դեղնագույն հեղուկի հետքեր, ծխախոտի գլանակի 5 ֆիլտրի հատված:
Մերուժան Խ.-ն հայտնել է, որ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվածը նշված թմրանյութը պատրաստելու ժամանակ օգտագործված նյութերն են:
Հայտնաբերվածն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Հաղպատ գյուղի «Հաղպատի տակ» կոչվող տարածքից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Էմին Չ.-ին և 1968 թ. ծնված Արմեն Մ.-ին: Խուզարկությամբ Էմին Չ.-ի բաճկոնի գրպանում հայտնաբերվել է 10 մլ տարողության ներարկիչ` մասնակիորեն լցված դարչնագույն հեղուկով:
Էմին Չ.-ն հայտնել է, որ ներարկչի հեղուկը թմրանյութ է, որը պատրաստել է ինքը և պահել հետագայում օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Վարդանանց-Վրացյան փողոցների խաչմերուկից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Կ.-ին և 1976 թ. ծնված Արտյոմ Ա.-ին: Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է կանաչավուն զանգված:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Մյասնիկյան գյուղից բաժին են բերման ենթարկել 1966 թ. ծնված Արամ Ս.-ին, 1967 թ. ծնված Գրիգորի Գ.-ին և 1971 թ. ծնված Մինաս Բ.-ին:
Խուզարկությամբ Արամ Ս.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է բժշկական կենտրոններից մեկի դեղերի նշանակման ձևաթուղթ, որի մեջ եղել է կանաչ, սուր հոտով, մանրացված կանեփանման զանգված, որն ըստ Արամ Ս.-ի հայտարարության` պատկանում է իրեն, որը պատրաստել է իր օգտագործման համար: