ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.01.2016 15:17
Երկու հրացան և փամփուշտներ՝ խուզարկությամբ
Հունվարի 28-ին, ժամը 15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1983 թ. ծնված Արկադի Կ.-ի տանը և օժանդակ շինություններում, որի ընթացքում տան ննջարանի մահճակալի տակից հայտնաբեվել է 12 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և 12 մմ տրամաչափի 6 փամփուշտ, իսկ տանը կից անասնագոմի տանիքի ծածկի և գերանի արանքից` «ՏՕԶ-8-01» տիպի ակոսավոր որսորդական հրացան:
Առգրավված զենք-զինամթերքը և նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն: